Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հյուրերը մասնակցել են նաև ընտրախաղի

Հյուրերը մասնակցել են նաև ընտրախաղի
07.11.2012 | 17:56

Նոյեմբերի 7-ին նախագահական ընտրությունների առիթով ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը դեսպան Հեֆեռնի հրավերով մասնակցել է ՀՀ քաղաքացիների (ուսանողներ, դասախոսներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) մի խումբ:

Մասնակիցները հետևել են ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը։
Հյուրերը մասնակցել են նաև ընտրախաղի` քվեարկելով ԱՄՆ-ի նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ